Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Բարոյազրկության հարցում նա անգերազանցելի է

Բարոյազրկության հարցում նա անգերազանցելի է
28.06.2025 | 14:42

Եթե փորձենք իրավիճակին նայել ոչ այնքան զգացմունքային, որքան քաղաքական տեսանկյունից, ապա, ըստ իս, կատարվեց հետևյալը։

Ենթադրյալ «ահաբեկչության» մասին տեղեկատվական կազմակերպված արշավից հետո Փաշինյանին թվաց, որ ինքը կարող է անցնել հաջորդ քայլին՝ ուղիղ գրոհել Վեհարանը։ Իրեն միգուցե թվաց, թե հանրության աչքում արդեն Եկեղեցու դեմ իր արշավն ընկալելի կլինի։

Խոսքը կոնկրետ հոգևորականի մասին չէ, եթե խոսքը լիներ կոնկրետ հոգևորականի ձերբակալության մասին, ապա ընդունեք, որ դրա համար վատագույն տեղը Էջմիածինը կլիներ։ Փաշինյանի հրահանգի նպատակն էր հենց ասպատակել (կներեք՝ ես այլ հարմար բառ չեմ գտնում) Սուրբ Էջմիածինը, կոտրել Վեհարանի դարպասները, հրահրել բախումներ ուժայինների ու քաղաքացիների միջև ու Վեհարանից տանել տվյալ դեպքում արքեպիսկոպոս Աջապահյանին։ Այդ «օպերացիայից» հետո հաջորդ ասպատակությունը արդեն կլիներ հենց Կաթողիկոսի դեմ։

Փաշինյանը սխալ էր հաշվարկել։ Բայց նա հետ չի քաշվելու, նա առհասարակ ոչ թե սրբություն չունի, այլ բարոյազրկության հարցում անգերազանցելի է։ Այստեղ արդեն լրջորեն մտածելու բան ունեն նրա հրահանգները կուրորեն կատարողները, նրան սատարողները, նրան ժողովրդավարից մոլեռանդ բռնապետ սարքողները։ Իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան թվում է։ Վտանգված են ոչ թե Կաթողիկոսը, Եկեղեցին, այլ հայոց ինքնությունն ու պետությունը: Այդ ինքնության կրող են նաև նրանք, ովքեր հրահանգով ասպատակեցին Էջմիածինը: Այդ պետության մեջ են ապրում նաև նրանք, ովքեր շարունակում են լինել մոլեռանդ «քրիստոնյայի» կամակատարներ:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1746

Մեկնաբանություններ